Երգչուհի Շպռոտը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին…

Սկանդալային երգչուհի Շպռոտն պատմում է հեղափոխության օրերին Հայաստան այցելելու և Հանրապետության հրապարակում ելույթի մասին:

Երգչուհին նշում է, որ Նիկոլ Փաշինյանին համարում է սեքսուալ տղամարդ և կարծում է, որ հենց այդպիսին էլ պետք է լինի իր երկրի առաջնորդը:

Հաղորդման ընթացքում երգչուհին դաջվածք է անում ձեռքին, որը գծագրում է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը: Շպռոտն անկեղծանում է, որ երազում է ամուսնու, շքեղ առանձնատան ու ընտանեկան կյանքի մասին:

Տարիներ առաջ Անի Թովմասյանն այն համարձակ աղջիկն էր, որ Շպռոտ բեմական անունով մուտք գործեց հայկական շոու-բիզնես: Նրան սկսեցին քննարկել ու քննադատել: Անհերքելի էր, որ Շպռոտը ձայնային լավ տվյալներ ուներ. «Երկու աստղ» նախագծում նա եւ Արամ MP3-ն հաղթող ճանաչվեցին իրենց յուրահատուկ արտիստիզմի ու լավ վոկալի շնորհիվ: Այսօր Շպռոտը նոր տեսահոլովակներ չի ներկայացնում, համացանցում միայն հայտնվում են նրա անկեղծ «սելֆիները», որոնց շուրջ թեժ քննարկումներն անվերջանալի են:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: