ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանն ազատվել է աշխատանքից… մանրամասներ

ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է, որն այսօր նույնպես հրաժարական տվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями: