Ալեն Սիմոնյանի մայրիկը անչափ հուզիչ գրառում է կատարել…

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Արդեն երկրորդ օրն է, ստորաբար մեղադրում են իմ ընտանիքին Ու մասնավորապես իմ զավակին՝ Սիմոնյան Ալենին: Նախ, շատ էական է, որ Այդպիսի հանրային մարդիկ թիկնապահ ունենան, ովքեր միշտ գնդակը վերցնում են իրենց վրա:

Երկրորդ, շնորհակալ եմ բոլորիդ ձեր Այդ ջերմ խոսքերի համար, ու հիմա ես դիմում եմ մեկ ուէիշ ճամբարի. մենք բոլորս ունենք նույն ազգությունը, մենք հայ ենք, ու բոլորդ էլ մայրեր ունեք:

Եվ մենք գիտենք, որ հայ ազգի տղամարդուն իր մոր դեմ ասված հայհոյանքը, ոչ ոք էլ չի ներելու: Այժմ, եթե տղամարդիկ դատապարտում են այս մարդասիրական արարածին՝ բարոյականության ու պարկեշտության տեսանկյունից, ուրեմն ես ձեր՝ բոլորի մայրերի անունից կասեի ձեզ՝ շնորհակալ եմ:

Կյանքում գոյություն ունեն պարկեշտության կանոններ, որոնց վրայով չի կարելի անցնել:
Սակայն Աստված ձեզ դատավոր թող լինի: Եվ այժմ ես հպարտ եմ իմ զավակով, և նա պատվով դուրս եկավ ստեղծված իրավիճակից, նա պաշտպանեց իր մոր պատիվը: Ալեն ջան, Աստված քեզ պահապան, որդիս: Եվ քեզ ասում եմ այն, ինչ ասել եմ հեղափոխության ընթացքում. գնա՝ մայրդ միշտ քեզ հետ է: Ցավդ տանեմ»:

Понравилась статья? Поделиться с друзьями: