Ամենածավալուն համաներումն է լինելու Հայաստանի և Երևանի հիմնադրման պատմությունից ի վեր.

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը:

«Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը:

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

(Visited 7 times, 19 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: