Այսքանից հետո չի էլ ամաչում՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց իր ցուցակը…

«Օրինաց երկիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են Երևանի և մարզերի ներկայացուցիչներ` մարդիկ, որոնք ունեն փորձ, կուսակցական ճանապարհ են անցել, իրենց ներդրումն են ունեցել ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման մեջ,  ինչպես նաև երիտասարդներ` նոր մոտեցումով մարդիկ:

«Բոլորը առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով, բացի կուսակցության նախագահից»,- ասաց Շահգելդյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: