Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. Մանրամասներ

 

Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին ուշագրավ դեպքեր են արձանագրվել. գողությունների շղթա է սկսվել Երևանում և մարզերում գտնվող աչք շոյող առանձնատներից:

Կոլյա անունով մի երիտասարդ որոշել է ընկերոջ հետ օգնել սահմաններում պատերազմական լարված իրավիճակը հսկող դիրքապահ զինվորներին…օլիգարխների հաշվին:

Այն տները, որոնք իրենց դուր են եկել, ներթափանցել են ներս՝ օգտագործելով նաև իրենց մարմնամարզական հմտությունները: Նրանց հետ չեն պահել նույնիսկ տների բարձր պատերը:

Հանգիստ մագլցել են պատերով և տներից գողություններ արել նույնիսկ այն ժամանակ, երբ տան անդամները տանն են եղել: Երբեմն ստիպված են եղել նաև «հատուկ օպերացիայի» պահին մտնել տան անդամի «դերի մեջ» և արձագանքել իբրև տան անդամ՝ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար:

Գիշերը, ննջասենյակում, գողության ամենաթեժ պահին, տանտիրուհին կրնկի վրա բացել է դուռը և առանց լույսը վառելու հարցրել՝ «Լյով, քնեցի՞ր»: Կոլյան ներսից «Լյովի» ձայնով արձագանքել է՝ «հա»: Հոգատար տանտիրուհին դուռը ծածկել է՝ «ամուսնուն» չխանգարելու համար ու գնացել: Գիշերային գողերն արել են իրենց գործն ու տանտերերի ոսկեղենը վերցնելով լքել տունը…

Տասնյակների հասնող գողություններից ստացված գողոնի մի մասը ծառայեցրել են ազգային նպատակներին: Խանութներից սնունդ, քաղցրեղեն, անհրաժեշտ պարագաներ են գնել զինվորների համար ու, բարձելով մի քանի բեռնատար մեքենաներ, «սնիկերսներով» ուղևորվել զորամասեր:

Երբ հասել են տեղ՝ զինվորականները և կամավորները հաճելի անակնկալից զարմացած հարցրել են՝ ո՞վ է ուղարկել: Տղաները պատասխանել են՝ ժողովուրդը ձեր կողքին է, նրանք են հավաքել, ուղարկել…

Հետագայում պարզվել է, որ տուժածների շարքում հայտնի գործարարներ և նախկին պաշտոնյաներ կան:

(Visited 756 times, 452 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: