Առաջարկում եմ ժամերը առաջ տալ․Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն, որ մութը շուտ է ընկնում՝ պատճառելով անհարկի նյութական վնաս ու այլ անհարմարություններ, դրանում մի փոքր էլ իմ մեղքի բաժինը կա: Ժամանակին ներդրվեց տարեկան երկու անգամ ժամը փոխելու իրավակարգավորումը: Որոշ ժամանակ անց, Կառավարության ֆինանսատնտեսական հատվածը հանդես եկավ այդ կարգից հրաժարվելու նախաձեռնությամբ (տարաբնույթ պատճառաբանությունների կողքին նշվում էր նաև այն երկրների պրակտիկան, որոնց հետ մենք գործնական շփումներ, օրինակ՝ միջազգային թռիչքներ, ունեինք, սակայն դրանցում այդպիսի ժամային փոփոխություններ նախատեսված չէին): Ինքս, բնականաբար, սահմանափակվեցի խնդրի՝ սոսկ իրավական ասպեկտի քննարկմամբ և տվեցի դրական եզրակացություն: Մինչդեռ՝ միայն հետագայում ակնհայտ դարձավ, որ պակաս կարևոր չէր խնդրի բովանդակային կողմը, մենք «մոռացել էինք» վերականգնել տարիներ առաջ գործող նախկին ժամային ռեժիմը, այսինքն՝ ելակետ էինք ընդունել վերջին փոփոխությունը, որը չէր համընկնում նախկինի հետ, իսկ նախկինում, օրինակ՝ հոկտեմբերի վերջերին, ժամը 18.00-ի մոտակայքում դեռ լույս էր: Շատերը դա էական չհամարեցին, սակայն կարծում եմ, արժե ընդամենը մեկ անգամ ժամը առաջ տալ և վերականգնել նախկին ժամային ռեժիմը՝ առանց մեզ «հիշելու» …

(Visited 370 times, 377 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: