Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հետևյալ գրառումն է կատարել․
«Պահանջում եմ այս անձնավորությանը դուրս շպրտել Ազգային Ժողովից, քանի որ ամեն մարդ իրեն վայել տեղում պետք է հայտնվի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դուք գոյություն ունե՞ք: ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով դեռ չի՞ ձևավորվել:
Ինչքա՞ն դեռ պետք ա էս հիստերիկներին հանդուրժենք»:
Խմբագրության կողմից․
Վիրտուալ տիրույթում թեժ վիճաբանության պատճառը Գեւվորգ Պետրոսյանի կոշտ արձագանքն է Լիզա Ճաղարյանի գրառմանը․
Էս անտեսված գրչակն ով՞ ա, էս ինչ՞ մի սրտին մոտ ա ընդունել 10.000 ուսուցիչներին կրճատելու առթիվ դժգոհությունս:
Իրա անխնամ արտաքինով նկարն էլ դրել ա նկարիս կողքին, մի կերպ գոտեպնդվել, ոգևորվել ու մի լալահառաչ գրառում ա արել:
Տո ա՚յ անմխիթար տիկին, գնա վարսավիրիդ ու կոսմետոլոգիդ հետ հարաբերություններդ պարզի։ Ես ինչ մեղք ունեմ, որ …
Ինչ՞ իրավունքով ես ինձ վիրավորում, դու ով ես… Ու՞մ ես ծառայում այ <<թագուհի>>… Ասա՝ ով՞ ա տերդ, ասեմ՝ ինչն ա վերջդ…
Քեզ չեն ասել՞, որ քո այդ անհրապույր արտաքինն ամփոփող՝ <<խենթացնող>> նկարդ ուրիշների նկարի կողքին դնելով՝ ոչ հասակդ է ավելանալու, ոչ խելքդ, ոչ էլ գրավչությունդ, եթե, իհարկե, այդպիսիք ունեցել ես երբևէ…
Էլ չծվարես գրառումներիս ստվերում, թե չէ ամեն անգամ այսքան զուսպ չեմ բնութագրի հազվագյուտ տեսակդ…։