ԱՐՏԱԿԱՐԳ։ Երկու քաղաքացի փորձել են ինքնասպան լինել, և պահանջում են Ն. Փաշինյանին:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  խումբը և հոգեբան փրկարարներ:

Նշված տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել: Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնասպանության փորձով սպառնացող երի մանկատան նախկին սաներ են: Ինքնասպանության փորձը կանխվել է:

Понравилась статья? Поделиться с друзьями: