ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ Հայկ Մարությանը թաքցրել է իր աշխատակիցներին վճարած պարգևավճարների մասին տեղեկատվությունը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի  քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը` քողարկվելով անձնական տվյալների պաշտպանության գործոնով։ Քաղաքապետին կրկին անհրաժեշտություն կա հիշեցնել, որ քաղաքապետարանի աշխատողները հանրության կողմից վարձված աշխատողներ են, ճիշտ է՝ Կարգին Հայկոյի միջոցով, և նրանք ստանում են հանրության մուծած փողերը և ուրեմն, հանրությունից այդ փողերն ստացողների վերաբերյալ տեղեկատվությունը կոծկելը ոչ միայն բարոյական չէ, այլև օրենքի խախտում է. մենք պետք է իմանանք մեր փողերից` ով, ինչքան, և ինչի համար է ստացել։

Սակայն սա խնդրի միայն մի կողմն է։ Մեկ տոնածառի ու 9 կամազի բարձր կոռուպցիոն ռիսկերով պատմություններից հետո, երբ քաղաքապետը թաքցնում է, թե ուր են հոսել 1 մլն․ դոլարի չափ մեր փողերը, նրա անձը դառնում է խիստ ու չափազանց բարձր կոռուպցիոն ռիսկի տակ գտնվող, որի մասին ժամանակն է, որ վարչապետի համապատասխան օգնականը նոր ֆիլմ նկարի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: