ԲՀԿ-ն փորձում է դուրս գալ փոսից, իսկ ՀՀԿ-ն էլի մենակ մնաց

«ԲՀԿ-ն-ն հասկացավ, որ հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն ու Արփինեն իրենց խոր փոսն էին քաշել՝ կանգնեցնելով ունեցած ցածր վարկանիշը իսպառ կորցնելու վտանգի առաջ։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ստորագրել են հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Սրանով ԲՀԿ-ն փորձում է դուրս գալ փոսից, ինչ-որ չափով փրկել դեմքը, պահպանել գոնե վարկանիշի մի քանի տոկոսները։ Հուշագիր ստորագրելու ճանապարհին է նաև ՀՅԴ-ն․․․․

ՀՀԿ-ն էլի մենակ մնաց։ Ավելին, ՀՀԿ-ն քայքայման եզրին է։ Արփինեի ու մյուս ՀՀԿ-ականների լարած ծուղակը չաշխատեց։ Ավելի ճիշտ՝ աշխատեց․ իրենք ընկան իրենց լարած ծուղակը։ Սա մկան բարեբեր ծուղակը չէ, սա ինքնաոչնչացման ծուղակ է․․․»:

Понравилась статья? Поделиться с друзьями: