Բոլոր հղի կանանյք պետք է սա իմանան թէ ինչքան վնաս է թեյ եւ սուրճ խմելը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թեյի եւ սուրճի մեջ պարունակվող կոֆեինը վնասակար է չծնված երեխաների համար։ Այդ ըմպելիքներն օգտագործող հղի կանայք հաճախ հասակի եւ քաշի ցածր ցուցանիշներով երեխաներ են ծնում՝ զգուշացնում են Դուբլինի համալսարանական քոլեջի մասնագետները։

Նրանց խոսքերով՝ անգամ եթե կինը 200 միլիգրամից (ԱՄՆ-ում ընդունված անվնաս ստանդարտ) պակաս կոֆեին է օգտագործում, վաղաժամ ծննդաբերության կամ ցածր քաշով երեխա ծնելու հավանականությունը, միեւնույն է, աճում է։ Իսկ օրական լրացուցիչ յուրաքանչյուր 100 միլիգրամ կոֆեինը, որ օգտագործվել է հղիության առաջին երեք ամիսներին, 72 գրամով նվազեցրել է երեխայի քաշը, ինչպես նաեւ՝ կրճատել ներարգանդային զարգացման փուլը, երեխայի հասակն ու գլխի տրամագիծը։ Կանայք, ովքեր ամենաշատ կոֆեինն են օգտագործել, ծնել են երեխաներ, որոնք 170 գրամով պակաս են եղել այն երեխաներից, որոնց ծնել են կոֆեին ամենաքիչ օգտագործողները։

Հետաքրքիր է, որ կոֆեինի աղբյուրը նշանակություն չունի՝ ե՛ւ թեյը, ե՛ւ սուրճը միատեսակ վնասակար են։

Մեկ 355 միլիլիտրանոց բաժակ սուրճը մոտ 200 միլիգրամ կոֆեին է պարունակում։ Թեյի մեջ կոֆեինի խտությունը կախված է թեյի տեսակից եւ թրմելու ժամանակից։ Օրինակ, մեկ բաժալ սեւ Lipton-ը մոտ 83 միլիգրամ կեֆեին է պարունակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: