Քիչ առաջ ԴԱՀԿ-ն փորձել է Երեւանի բնակիչներից մեկին հարկադրաբար հանել իր տնից, քանի որ այդ բնակարանն արդեն ունի այլ սեփականատեր: Սակայն պետական վերահսկողական ծառայութան պետ Դավիթ Սանասարյանը դա կանխել է:
«Եղել է դատական ակտ, որով սահմանվել է բնակարանը վաճառել եւ նոր սեփականատերը դիմել է մեզ, որ մենք կատարենք նախկին սեփականատիրոջ վտարում: ԴԱՀԿ աշխատակիցները համապատասխան օրը եղել են նշյալ հասցեում, որպեսզի կատարեն իրենց վրա դրված պարտականությունը: Կատարողական գործողությունների ընթացքում ՀՀ վարչական դատարանը կայացրել է որոշում, որով ԴԱՀԿ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ բնակչին վտարելու գործողություններից»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԴԱՀԿ ծառայության տեսչական եւ վելուծական բաժնի պետ Լեւոն Բալյանը:
Միաժամանակ Պետական վերահսկողական ծառայության իրավաբանական բաժնից հետաքրքրվեցինք, թե ՝ արդյո՞ք Դավիթ Սանասարյանը իրավունք ուներ միջամտել:
«Համաձայն Պետական վերահսկողական ծառայության Մասին ՀՀ օրենքի՝ Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է վերահսկողություն պետական կառավարման համակարգի մարմինների նկատմամբ»,- ասաց բաժնի պետ Գալուստ Դանիելյանը: