ԲՌԱՎՈ՝ Ինչ է լինելու Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը….մանրամասներ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որքան գիտեմ՝ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է Ալեքսանդր Սարգսյանի հաշիվներից մեկում եղած 30 մլն դոլարը բյուջե գանձելու գործը:

Նրա խոսքով՝ հաճախ երբ ինքը հարց է բարձրացնում, թե ինչու այս կամ այն գործը մեծ  արագությամբ առաջ չի գնում, դրան շատ պարզ պատասխան է հնչում: «Ասում են՝ «դե որ Պողոսը, Պետրոսը ակտիվացել են, վկաները գալիս խուսափողական ցուցմունքներ են տալիս: Հիմա ավելի լավ է ոչ մի գործողություն չանենք, որովհետեւ այս ընթացքում ինչ էլ անենք, տեղապտույտի մեջ ենք հայտնվելու»: Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական իրավիճակը, նույնիսկ, երբեմն, միջազգային իրավիճակն ազդում է այդ գործի քննության վրա, այն իմաստով, որ քննիչները ստիպված են իրենց մարտավարությունն ամբողջությամբ փոխել այս կամ այն քաղաքական իրավիճակի բերումով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ երկրում արտահերթ ընտրությունների լինել-չլինելու հարց կար, հոկտեմբերի 2-ի զարգացումները կային, բոլորը՝ դատախազ, քննիչ, մեղադրյալ ու վկա, ասում էին՝ լավ, տեսնենք, թե ինչ է լինելու սրա վերջը: «Նաև այս տրամաբանությունից ելնելով ճիշտ էր հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելը»,-ամփոփեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: