Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն ու ևս երկու ամսով երկարաձգեց կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Մայրապետյանի պաշտպաններն ահազանգում են, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր ՀՔԾ-ում քննվող քրեական գործով կաշառքին օժանադակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։