ԲՌԱՎՈ՝ Սերժ Սարգսյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չեն մասնակցի ընտրություններին…..

Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը  դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գլխավորելու է Վիգեն Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում:

«Ցուցակը կազմված է լինելու ինչպես մեր կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություն ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից:  Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային ցուցակով», նշեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ այլ անուններ չի նշի` ցուցակները կհրապարակվեն նոյեմբերի 14-ին: Հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընտրություններին, ՀՀԿ առաջին փոխնախագահը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցի ընտրություններին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս:

Понравилась статья? Поделиться с друзьями: