Բռավո պարոն Սանասարյան։Այ այդպես միշտ Փաշինյանի ու ժողովրդի կողքին եղեք

Երկուշաբթի օրը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը վարչապետին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները: ««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սանասարյանն ընդգծեց, որ ստուգումներ են կատարվում նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե:Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ»,- ասաց Սանասարյանը:

(Visited 54 times, 54 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: