Գիտնականները բացահայտել են թե ալկոհոլն ու սուրճը ինչպիսի ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա…

Կալիֆոռնիայի համալսարանում գիտնականները հայտնաբերել են սուրճի և ալկոհոլի դրական ազդեցությունը կյանքի տևողության վրա, հաղորդում է UCI Mind-ը:

Մասնագետները երկար ուսումնասիրություններ են անցկացրել, որի արդյունքում հայտնաբերել են ալկոհոլի և սուրճի անսպասելի ազդեցությունը: 90+ Study անվանումով ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան 1.6 հազար մարդ:

Image result for Алкоголь и кофе продлевают жизнь - ученые

2003 թ.-ից սկսած կամավորների խմբից յուրաքանչյուրը վեց ամիսը մեկ բժշկական հետազոտթյան է ենթարկվել: Նրանք հետազոտվել են նյարդաբանական և նյարդահոգեբանական թեսթերի միջոցով: Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցները կատարել են ճանաչողական և ֆիզիկական առաջադրանքներ:

Մասնագետները տեղեկություններ են հավաքել մասնակիցների սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդությունների պատմության և ընդունվող դեղամիջոցների վերաբերյալ: Արդյունքում, գիտնականները եզրակացրել են, որ ալկոհոլ և սուրճ չափավոր օգտագործողները ավելի հաճախ են ապրել մինչև 90 տարի, քան այդ ընպելիքներից լիովին հրաժարված մարդիկ:

Image result for Алкоголь и кофе продлевают жизнь - ученые

Понравилась статья? Поделиться с друзьями: