Գիտնականները պարզել են, խմողները ավելի երկար կապրեն թե չխմողները: Պատասխանը շատ կհետաքրքիր ձեզ…

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ամբողջովին հրաժարվում են ոգելից խմիչքից՝ տեղեկացնում է WKRC-TV պորտալը:

90+ Study-ի ուսումնասիրությանը, որի նպատակն է եղել բացահայտել երկարակեցության գործոնները, մասնակցել է ավելի քան 1,6 հազար մարդ: Վեց ամիսը մեկ, սկսած 2003թ․, կամավորները նյարդաբանական և նյարդահոգեբանական թեստեր են անցել, ինչպես նաև կատարել են ճանաչողական և ֆիզիկական առաջադրանքներ: Գիտնականները նաև հաշվի են առել են փորձի մասնակիցների ճաշացանկը, ֆիզիկական ակտիվությունը, ուսումնասիրել են նրանց հիվանդության պատմությունը և օգտագործվող դեղամիջոցները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր չափավոր քանակությամբ ոգելից խմիչքներ և սուրճ են օգտագործել, ավելի հաճախ են ապրել մինչև 90 տարեկան, քան նրանք, ովքեր չեն օգտագործել: Դեռ ավելին, 70-ից բարձր տարիքի ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մահվան վտանգն ավելի փոքր է եղել, քան սովորական կամ ոչ բավարար քաշ ունեցող մասնակիցների մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями: