Դուք այսքան ժամանակ չեք իմացել, թե ով է Նելլի Դուրյանի որդին,. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ…

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության նախկին պետ Մարատ Դուրյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (04.06.2018) հետո 2018 թվականի հուլիսի 3-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Ըստ հայտարարագրի՝ Դուրյանն ունի 1 առանձնատուն եւ 2 հողամաս։ Շարժական գույք չունի։

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Դուրյանն ունեցել է 13 մլն 700 հազար դրամ, 158 հազար դոլար եւ 53 հազար 100 եվրո։

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների ավարտը Դուրյանը ունեցել է 6 մլն 838 հազար 900 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

Ի դեպ, Մարատ Դուրյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի որդին է։ Մարատ Դուրյանը նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի փեսան է։

Понравилась статья? Поделиться с друзьями: