Եթե առաջ պաշտոնյան ինչ, երբ ուզեր, կաներ , հարցերը ինչպես ցանկանար, կլուծեր , ապա այսօր նա դրա ոչ հնարավորությունն ունի, ոչ ժամանակը ։

Մի քիչ երկար ու զգացմունքային կստացվի , բայց ոչինչ , վաղուց չեմ գրել

Եթե ձեզ թվում է , թե քաղաքականությամբ զբաղվելը , պաշտոն ունենալը կամ պաշտոնյա ծանոթ , ընկեր, բարեկամ ունենալն առավելություն է , ուրեմն դուք մնացել եք անցյալում , դուք իրավիճակին չեք տիրապետում ։

Եթե նախկին Հայաստանում պաշտոնը փող էր, իշխանություն և ազատություն , հիմա դրա ճիշտ հակառակն է . ազատության իսպառ բացակայություն , անբավարար աշխատավարձ և անսահման պատասխանատվություն ։

Եթե առաջ պաշտոնյան ինչ, երբ ուզեր, կաներ , ում հարցերը ինչպես ցանկանար, կլուծեր , հետո կգնար ընկերների հետ ուտել-խմելու, ապա այսօր նա դրա ոչ հնարավորությունն ունի, ոչ ժամանակը ։ Այսօր պաշտոնյայի մտերիմ լինելը ոչ թե քեզ առավելություններ է տալիս, այլ քեզ զրկում է տարրական շփումից , նույնիսկ անմեղ կատակներից, որոնց վրա առաջ ժամերով կծիծաղեիք … ու իրեն էլ է զրկում , որովհետև դրա ժամանակը չկա , նրանք նաև խոշորացույցի տակ են , որովհետև բոլորը սպասում են առիթի , որ չարախոսեն , որ կեղեքեն
Դա երջանկություն չէ , բայց դա ընտրություն է


Քաղաքականությունից ավելի հաճելի են երաժշտության , գրականության, գիտության աշխարհները, որտեղ ևս կարելի է մեծ բաներ անել , հայտնի դառնալ , փող աշխատել , միևնույն ժամանակ` ունենալ ազատություն` անելու ինչ կկամենաս, ինչպես կցանկանաս
Դրա համար , երբ ինչ-որ մեկին մեղադրում եք քծնելու մեջ, որ պաշտոն ստանա , մի պահ կանգ առեք ու մտածեք այս ամենի մասին . պատկերացրեք , որ ավելի հաճելի է գնալ աշխատանքի մասնավոր սեկտրում , գալ տուն , ընտանիքի հետ անցկացնել , տեսնել երեխաներդ ինչպես են մեծանում , հետո երեկոյան մի բաժակ գինիդ վերցնել , նստել պատշգամբում ` մենակ կամ ընկերներիդ, սիրելիներիդ հետ, գնալ պարելու, նույնիսկ` խմելու , քան ուսերիդ կրել տասնամյակներ կուտակած լկտիությունների, մեղքերի բեռը, փորձել դրանք մաքրել և դեռ լսել ու կարդալ քո մասին ամենազազրելի , ամենալկտի ստերը, մեղադրանք ները ու կարոտել այն օրերը , երբ ազատ էիր ու երջանիկ … կարոտել մարդկանց , բայց ստիպված խուսափել նրանցից …
Դա նման է այն իրավիճակին , երբ ունես երկու ընտրություն. նորմալ ժամով աշխատել , ստանալ աշխատավարձ ու ապրել , կամ գիշեր-ցերեկ կիզիչ արևի տակ կամ սառնամանիքին խոտ հնձել,ոչինչ չունենալ , բայց համաձայնվել, որ աշխատավարձդ ստանան թոռներդ ։

Նորմալ, բանական մարդն ընտրում է առաջինը , երկրորդն ընտրում են խենթերը բայց եթե չլինեին խենթերը ,իրենց ներկան չզոհեին` հանուն իրենց սերունդների ,երկրագունդն այսօր չէր ունենա այս տեսքն ու զարգացման մակարդակը …. եթե չլինեին այդ ինքնազոհաբերվող խենթերը , մեր երկրում հեղափոխություն չէր լինի … չէ որ, միևնույն է դուք դեռ ամբողջությամբ չեք գիտակցում, թե ինչ հրաշք է տեղի ունեցել ենթագիտակցորեն զգում եք, գիտեք , բայց չեք գիտակցում … հեղափոխությունն սկսել են իրենք, փառք ու պատիվ իրենց, բայց մեզանից յուրաքանչյուրն իր վրա է կրում դա շարունակելու և ավարտին հասցնելու պարտականությունը : Հեղափոխություն պիտի լինի մեր ներսում, մեր մտածելակերպում, մեր արարքներում ։

Իսկ հակահեղափոխություն չի լինելու !!! Մեկը ես դա թույլ չեմ տալու ! Նույնիսկ եթե պետք լինի հրաժարվել իմ տարիներով և դժվարությամբ կերտած քաղցր ու հաճելի կենսակերպից, որի մասին երազում է երկրագնդի բնակիչների մեծ մասը ( հայտնի, ազատ ,անկախ) , սկզբունքներից և այլն ես ինձ պատասխանատու եմ զգում նրանցից յուրաքանչյուրի կյանքի համար , որովհետև իրենք իրենց կյանքը դրել էին իմ ապագայի համար !
Ուղղակի մտածեք այս մասին … ու մի տրվեք սադրանքների.. ձեզ կփորձեն շեղել, հիասթափեցնել , ուղղորդել … տրվելուց առաջ` կանգ առեք մի պահ , մտածեք ու նոր որոշեք ինչ անել , ում հավատալ , ուր գնալ , ում ընտրել …

Понравилась статья? Поделиться с друзьями: