«Եթե հանկարծ մեկը կհամարձակվի էդպիսի բան անի, դատվելու է»Նաիրա Զոհրաբյան:

 

 

ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների համար ձայն ապահովելու նպատակով ԱՁ-ներ է բացում, որոնցում մարդիկ են ներգրավվելու, աշխատավարձեր են ստանալու: Դա մամուլը մեկնաբանել է որպես ընտրակաշառքի յուրօրինակ ձև: “Այդ հրապարակումը ինձ մոտ հետաքրքիր ժպիտ առաջացրեց: Դա աբսուրդ է, անհեթեթություն է, չկա և չի կարող լինել նման բան”,- հավելեց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ բացառում է, թե այս ընտրություններում փողը գործոն է լինելու ԲՀԿ-ի համար:

“Միանշակ բացառում եմ, կատեգորիկ բացառում եմ՝ չի կարող լինել նման բան և չի լինի նման բան: Մենք մեր օրակարգով ենք ներկայանում ընտրողին, ունենք լավ օրակարգ: Առաջիկայում կհրապարակվի նաև մեր նախընտրական ծրագիրը, և դուք կտեսնեք տնտեսական հատվածը, որ իսկապես ապահովվելու է ներդրումների հոսք դեպի Հայաստան”,- ասացՆաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ինքն ու իր գործընկերներն են առաջարկել Քրեական օրեն սգրքում խստացնել ընտրակեղծարարության համար պատժաչափը: “Հիմա ո՞վ է այդ կամիկաձեն: Ինչո՞ւ էինք մենք դեմ, որ այս ռեյտինգային ընտրակարգը պահպանվի, որովհետև այն ապաքաղաքականցնում է ընտրությունը: Այո, նախորդ ընտրությունների ժամանակ մենք նաև ունեինք տեղեկատվություն, որ հեռավոր մարզերում հենց նույն կուսակցության ռեյտինգային թեկնածուի մի քվեն վերցրել ու դրել են մյուսի վրա: Հիմա ես դիմում եմ բոլոր կուսակցությունների տարածքային թեկնածուներին: Եթե հանկարծ մեկը կհամարձակվի էդպիսի բան անի, մի բան հիշեք, մինչև 8, 7, 6 տարի դատվելու եք”,- հարցադրում արեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: