Եթե մեկ հոգի էլ լիներ, մենք շատ ուշադիր լսելու էինք

«Ես վստահեցնում եմ բոլոր այն մարդկանց, որոնք ասում են՝ ընդդիմություն չի լինելու. մեր խմբակցությունում այնպիսի մեծ ընդդիմություն կա, որ այլ ընդդիմության կարիք էլ չկա:

Բացի այդ, ավագանիում կա ընդդիմություն: Ընդդիմադիր խմբակցությունների անդամների քանակը կապ չունի: Եթե մեկ հոգի էլ լիներ, մենք շատ ուշադիր լսելու էինք: Եթե լավ առաջարկ լինի, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,- Երևանի ավագանի նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ամբողջ կազմն ինքը դիտարկում է որպես մեկ մարմին և չի տարբերակում խմբակցությունների:

Понравилась статья? Поделиться с друзьями: