«Եթե ներկաները վրիպում են, ապա նախկիներն սպանում էին ու թալանում». Արիս Վաղարշակյան

Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքովս մի քանի տեղ ընկավ` մի քանի ցնորամիտներ ասում են, որ դեռ էրնեկ կտանք նախկիններին:

1. Ներկաները վրիպում են-նախկիները սպանում էին

2. Ներկաները ռեստորանում խաշ են ուտում-նրանք ռեստորանի մեջ փայ էին մտնում: 3.Ներկաները կարող են իրենց թույլ տալ ցմահ ազատազրկվածի ազատման վերաբերյալ դիսկուրս- նախկինները մարդասպաններին պաշտոն էին տալիս

4. Ներկաների թիմում կան եզակի պատեհապաշտներ-նախկինների թիմում կային եզակի կարգին մարդիկ

5. Ներկաները մեդիային քննադատում են-նախկինները՝ կաշառում

6. Ներկաներն ասում են՝ ՀԴՄ խփեք-նախկիններն ունեին Արմեն Ավետիսյան և Գագիկ Խաչատրյան

7. Ներկաներն օպտիմալացնում են Սփյուռքի նախարարությունը-նախկիններն որտեղ սփյուռքահայ էին տեսնում, տեղում՝ ունեզրկում

8. Ներկաները քաղաքական հակառակորդներին քննադատում են-նախկիները՝ դարձնում հաճախորդ

9. Ներկաները բռնում-գրավով բաց թողնում- նախկիները կամ չէին բռնում, կամ էլ բռնում, բայց կաշառքով էին բաց թողում: 10. Ներկաները Լֆիկին տվել են ստեղծագործելու և բիզնես-ոգեշնչման հնարավորություն-նախկինները Լֆիկին տվել էին մենաշնորհների իրավունք:

Էլի կա, բայց հավես չկա)

Понравилась статья? Поделиться с друзьями: