«Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում, իսկ նախորդ փոխքաղաքապետերից Կամո Արեյանին կառաջարկվի լինել քաղաքապետի խորհրդական: Ես գնահատում եմ նրա պրոֆեսիոնալիզմն ու ինստիտուցիոնալ հիշողությունը»,- այս մասին, այսօր, Ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»,- շարունակել է նա:
Հայկ Մարությանի խոսքով՝ ինքն այս պահին ունի հասարակական հիմունքներով մեկ խորհրդական՝ Կարեն Հարությունյանը: Ինչ վերաբերում է մյուս խորհրդականներին, նշել է, որ պետք է որոշում կայացնի: