«Ի՞նչ ճանճ կծեց Արցախի ղեկավարությանը». Ստյոպա Սաֆարյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինձ մի հարց է հետաքրքրում. եթե Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարներից ինքը միակն է, ում որդին ծառայում է Արցախում, ու այդ հայտարարության մեջ անհստակ բան չկա, ինչ ճանճ կծեց Արցախի ղեկավարությանը, որ մտնեն էս դեբոշի մեջ ու հայտարարեն, թե բա՝ մեր տղերքն էլ են ծառայել: Այ ընկերներ, եթե իրավաբանորեն ձեզ էլ համարում եք Հայաստանի բարձր ղեկավարություն, էլ որպես ինչ եք հանդես գալիս որպես Արցախի իշխանություններ… Փաշինյանը հո չի ասել՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններից միակն է…. Էս լարվածության թիկունքում անազնիվ քչփորոցի կա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: