Ինչ է ասել Հովհաննես Դավթյանը՝ Լևոն Մուրադյանի մահվան կապակցությամբ…

 

60 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Լևոն Մուրադյանը:

Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Բանակում», «Անուղղելիները» հեռուստասերիալները:

Հեռուստադիտողն նրան առավել ճանաչեց «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալից՝ Վռամ Արևշատյանի կերպարով:

Հովհաննես Դավթյանի հուզիչ գրառումը՝ Լևոն Մուրադյանի մահվան կապակցությամբ

Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել.

Կյանքից հեռացավ դրական մարդ եւ հրաշալի դերասան։

Միշտ ժպիտով կհիշենք քեզ…

Հանգչիր խաղաղությամբ, մեր ավագ ընկեր…

Հիշեցնենք, որ Հովհաննես Դավթյանը և Լևոն Մուրադյանը միասին երկար տարիներ նկարահանվել են Քաղաքում սերիալում:

(Visited 185 times, 294 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: