Ինչ է խոսում Դավիթ Տոնոյանը՝ հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին

 

«Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է: Եթե իրականում եղել են պատվիրատուներ, ապա դա բացահայտվելու է»,- այսօր Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Մեր սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր, ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր հոկտեմբերի 27-ին, և իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»,- ասաց Դ. Տոնոյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: