Ինչի մասին են խոսել Արմեն Սարգսյանը և ադրբեջանցի ուսանողը:մանրամասներ

 

Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Չեմ ցանկանում հետ գնալ դեպի պատմություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության մասին ադրբեջանցի մասնակցի հարցին։

«Հայաստանն ունի նոր կառավարություն եւ նոր սահմանադրություն: Ես պետության գլուխն եմ, սակայն կառավարության ղեկավարը չեմ: Հիմա Հայաստանը նման է Գերմանիային: Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը պետք է բանակցի Իլհամ Ալիեւի հետ: Իմ դերակատարումը կարող է լինել խորհուրդներ տալը»,– նշել է նա:

Նախագահը շեշտել է՝ մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում. «Կարծում եմ՝ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հեշտ է տրվելու՝ ոչ: Սակայն մենք պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ։ Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: