Նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը որոշել է իր սենյակի ամբողջ գույքը թողնել այդ սենյակը զբաղեցնող պատգամավորին։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի օգնականը՝ Զառան։ Նա նշեց, որ եկել է ԱԺ, քանի որ իր աշխատանքից ազատման դիմումը դեռ չի մակագրվել եւ ինքը դեռ աշխատում է։ Իսկ Ալեքսանյանի սենյակը կզբաղեցնի «Իմ քայլից» Արտաշես Պետրոսյանը։