ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՈՒՀԻ: 15 երեխաների մայրը երեխաների հետ տոնել է ծննդյան տարեդարձը:ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արարատի մարզի Այգավան գյուղի բնակչուհի Անժելա Մելքոնյանն, ով 15 երեխա է լույս աշխարհ բերել, այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը: Հերոսուհի մայրը դառնում է 43 տարեկան:

Նրա ամուսինը՝ 45-ամյա Մարտիկ Մելքոնյանը վստահեցնում է, որ երեխաների թիվը դեռ կարող է աճել, եթե Աստված կամենա: «Շնորհակալ եմ, որ պարգևել ես 15 երեխա»,- ֆեյսբուքյան իր էջով շնորհավորելով կնոջը՝ գրել է նա:

Նշենք, որ ամուսինների ավագ երեխան 24 տարեկան Բաղդասարն է, կրտսերը՝ 2,5 ամսական Հակոբը:

Понравилась статья? Поделиться с друзьями: