Լավ լուր երկաթուղային տրանսպորտից օգտվող մեր քաղաքացիների համար․նոր արագընթաց գնացք կներդրվի:

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անընդունելի ռազմավարական սխալ է համարում:«Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի». Հակոբ ԱրշակյանԱյս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ պլան է եղել սեփականաշնորհել «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները: «Հարցով գործընթացներ են սկսվել, և աշխատում են այն ուղղությամբ, որ պետգույքի հաշվեկշռից բերեն պետական հաշվեկշիռ», -ասել է նա:

Նա նշել է, որ կենտրոնական երթուղիների երթուղային ցանց կստեղծվի ամբողջ Հայաստանի տարածքով, որը նաև ինտեգրված կլինի Երևանի քաղաքապետարանի քաղաքի կենտրոնացված ցանցին: «Ձևական կտրոնների ինստիտուտը մենք վերացնում ենք: Նույն վճարի դիմաց մեքենաներն անցնելու են պատշաճ տեխզննություն: Ղեկային և արգելակման համակարգերի հետ կապված կոմպրոմիսներ չեն ինելու և այդ տեխզննության կետերում փորձելու ենք նաև կազմակերպել, որ հերթեր չգոյանա»,-հավելել է նա:Картинки по запросу երկաթուղային տրանսպորտ

Երկաթուղու մասով էլ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ռազմավարություն է մշակվում միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներքին միջազգային ուղևորափոխադրումների մասով: «Սևանի զարգացման ծրագրի շրջանակներում ևս մեկ էլեկտրական, արդիականացված արագընթաց գնացք կներդրի, ինչպես Երևան-Գյումրիի դեպքում:Դա կդառնա մեր տուրիզմի և Սևանի զարգացման ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկը»,- նշել է նա:Похожее изображение

Անդրադառնալով այն հրապարակումներին, որ նախարարը մամուլի ամփոփիչ ասուլիսը կազմակերպել է թանկարժեք հյուրանոցում, Հակոբ Արշակյանն ասել է, որ մամուլի ասուլիսի հյուրանոցում կազմակերպման պատճառը համապատասխան տեխնիկան էր՝ հաշվետվությունը ներկայացնելու համար, ինչի ծախսերը հոգացել է սեփական միջոցներից:

(Visited 379 times, 402 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: