Լավ լուր խոպանչիների համար «ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու». ՀՀԿ-ն իրեն է վերագրում այդ որոշումը:

ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավոր, կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է, որ արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու եւ դա հակակշիռների առաջին հաղթանակն է:

Նա, մասնավորապես նշել է.

«Հակակշիռների առաջին հաղթանակը: «Հանրապետականի» հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը:

Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի:

Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:

Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը եւ գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունը պահպանելու եւ բազմաթիվ այլ հարցեր»:

Понравилась статья? Поделиться с друзьями: