Լավ լուր տաքսու վարորդների համար: Նրանք կազատվեն գոյացած տույժ տուգանքներից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է, որ տաքսու վարորդներին անհրաժեշտ է ազատել տուրքերից, քանի որ նրանք այնքան էլ լավ սոցիալական վիճակում չեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ հանդիպմանը՝ Արշակյանն ասաց, որ տուրքերի չվճարման արդյունքում մեծ տույժ-տուգանքներ են կուտակվել այն մարդկանց վրա, իսկ նրանք ուղղակի վճարունակ չեն:

«Մենք առաջիկայում նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և համաներում հայտարարել կուտակված տույժ-տուգանքների մասով»,-հայտարարեց նախարարի պաշտոնակատարը:

Օնլայն տաքսի ծառայությունների մասով էլ Հակոբ Արշակյանը նշեց, որ օնլայն տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հարկ են վճարում պետությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: