ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:
«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրականացման համար անհատույց ֆինանսական աջակցության տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: