Ընկերներ ջան, խնդրում եմ տարածեք այս հայտարարությունը
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակ
ԱՆՎԱՆՈՒՄ՝Մամուլի քարտուղար/ լրատվության պատասխանատու
ՍԿԻԶԲ՝Հոկտեմբերի 22, 2018 թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝Ամբողջ դրույք
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝Երևան, Հայաստան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 15.10.2018
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մամուլի քարտուղարը պատասխանատու է ՀՀ վարչապետի տիկնոջ գործունեության լուսաբանման, լրատվամիջոցների հետ աշխատանքի, վեբ կայքի և սոցիալական մեդիայի էջերի բնականոն գործունեության ապահովման համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Գրել մամուլի հաղորդագրություններ, վեբ պատմություններ:
• Համակարգել վարչապետի տիկնոջ գործունեության ֆոտո և տեսալուսաբանման աշխատանքները:
• Համակարգել կայքի ստեղծման աշխատանքները:
• Թարմացնել կայքը և սոցիալական մեդիայի ալիքները:
• Կապ պահպանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
• Անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ:
• Բարձրագույն կրթություն լրագրության, հանրային կապերի կամ առնչվող այլ ոլորտում
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ լրատվության և/կամ հանրային կապերի ոլորտում:
• Կազմակերպչական գերազանց հմտություններ:
• Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
• Միջանձնային հարաբերությունների հաստատման գերազանց հմտություններ:
• Գրելու, գրավոր և բանավոր հաղորդակցման, հանրային խոսքի գերազանց հմտություններ:
• Բանավոր և գրավոր հայերենի ու անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել ann.hakobyan2018@gmail.com էլփոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մամուլի քարտուղար»: