ԿԵՑՑԵՍ՝ Ինչ պարգեվներ են ստացել Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը ՀՀ նախագահի կողմից: (լուսանկար)

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանին (+109 կգ) պարգեւատրել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունում հաջող ելույթների համար:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնները նոյեմբերի 23-ին նախագահական նստավայրում մասնակցել են պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգեւատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը, փոխանցում են նախագահի մամուլի ծառայությունից:

Понравилась статья? Поделиться с друзьями: