ԿԵՑՑԵՍ։ Այ սա պատասխան էր…Փաշինյանի ջախջախիչ պատասխանը Դավիթ Շահնազարյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանին, ով այսօր ասել էր, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է:

«Իսկ նա ԱԱԾ-ին ի վերջո ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որն իր պնդմամբ գործում է Հայաստանում ընդդեմ Ղարաբաղի: Ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, գործել է իշխանություն՝ Արցախի դիմաց բանաձևը: Այսինքն՝ նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին դավադրություն կազմակերպելու մեջ՝ ընդդեմ Արցախի և ՀՀ-ի: Հիմա, բնականաբար, ի՞նչ պետք է անի ԱԱԾ-ն, պետք է նյութեր նախապատրաստի և պարզի, որ եթե հեղափոխությունը տեղի է ունեցել այդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի, ներկայացնի մարդկանց»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եթե Շահնազարյանը ԱԱԾ-ին չի ներկայացնում այդ փաստերը, թող գոնե հանրությանը ներկայացնի՝ իր հրավիրած ասուլիսների ժամանակ: Մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա դավադրությո՞ւն, թե կա հստակ ստախոսություն:

Անդրադառնալով Շահնազարյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայտարարություն է անում եւ ԱԱԾ-ն որպես սպառնալիք օգտագործում իրենց դեմ, Փաշինյանն ասաց. «Ես էլ քաղաքական հայտարարություն եմ անում, որ լուրջ վարկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են: Նրանք, ինչպես ասել եմ, դավադիր պատերազմի հրձիգներ են: Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություններ անել՝ ասելով, որ այդ մարդիկ ուղղակի և այդ քաղաքական ուժը քաղաքական հոգեվարքի մեջ են, բայց ես ի պաշտոնե պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել”:

Հարցին, թե իր կասկածները Դավիթ  Շահանզարյանի տիրույթո՞ւմ են, թե՞ այլ անձինք էլ կան, Փաշինյանը պատասխանեց. “Ես սա որպես բանաձև եմ ասում ցանկացած մեկին: Ես ուզում եմ իրավիճակը ճիշտ արձանագրենք՝ կա հայտարարություն, որ Հայաստանում կառավարությունը պատրաստել է կամ ունի արդեն դավադրություն ընդդեմ Արցախի: Սա կոնկրետ պետական դավաճանության մեղադրանք է: Եվ եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է”:

Понравилась статья? Поделиться с друзьями: