Կոտայքի մարզային վարչության պետը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։Ըստ տեղեկությունների՝ պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը զինված միջադեպի հետ։ Դրա հետեւանքով մեկ հոգի սպանվել է, 7 հոգի վիրավորվել, կան ձերբակալվածներ, այդ թվում ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին:

Понравилась статья? Поделиться с друзьями: