Հակոբ Բադալյան«Հաստատ ամեն տեղ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կպաշտպանեն Քոչարյանին»

 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք չի էդքան սուր ընդունել Արցախում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար արված ցույցն ու տանել էլի արցախցի-հայաստանցի բաժանարար տրամաբանության դաշտ: Առավել ևս, որ պլանավորված պաշտպանական խաղը կառուցվում ա նաև հենց դրա վրա, հետո նաև էդ հանգամանքը մանիպուլյացնելու համար: Ամեն տեղ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կպաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին, անհեթեթություն ա էդ պարագան վերագրել այսպես ասած տարածքային պատկանելության: Եվ ի վերջո, խնդրի բարոյական գնահատականների կողմը թողնելով, պաշտպանությունն՝ օրինական բոլոր հնարավոր ձևերով, յուրաքանչյուրի իրավունքն ա և որևէ մեղադրանք պետք ա հաստատել շատ հստակ ու անառարկելի ապացույցներով, ինչը տվյալ դեպքում իրավապահ համակարգի անելիքն ա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: