Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել ամառանոցի բանալիները:
Այս մասին Tert.am -ին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում: