Հայաստանի նախկին վարչապետը նոր պաշտոն կզբաղեցնի…մանրամասներ:

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնվել է «Զարուբեժնավթ»-ի տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների թվում։ Այդ ցուցակում է նաեւ ՌԴ էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը։ Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է ընդամենը յոթ թեկնածություն՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ներկայում «Զարուբեժնավթ»-ի տնօրենների խորհուրդը 6 անդամ ունի։ Թեկնածուների թվում են տնօրենների խորհրդի գործող նախագահ Եվգենի Մուրովը եւ խորհրդի գործող անդամներ՝ գլխավոր տնօրեն Սերգեյ Կուդրյաշովը, ՌԴ էներգետիկայի նախարարության վարչության պետ Ալեքսանդր Գլադկովը, տրանսպորտի նախարարության նախկին ղեկավար Մաքսիմ Սոկոլովը եւ Ռուսական էներգետիկ գործակալության ղեկավար Անատոլի Տիխոնովը։

Բացի նրանցից, ներկայում տնօրենների խորհրդի անդամ է նաեւ «Интер РАО ЕЭС» ապարատի կառավարման նախագահի խորհրդական Հրայր Սիմոնյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: