ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն լինելու է Հայաստանից: Դավիթ Տոնոյան

Դեկտեմբերի 1– ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակինԴավիթ Տոնոյանն ընդգծել էոր Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայռուսական դաշնակցային հարաբերություններիննշելովոր Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասինԴավիթ Տոնոյանը նշել էոր վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապիննշելովոր մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներումև որ նոր հաստատված կապը կարող է նպաստել սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։

Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասինշեշտելովոր Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

Понравилась статья? Поделиться с друзьями: