ՀԱՊԿ-ի Բելառուսի թեկնածուն բախվեց Փաշինյանի դիմադրությանը, Պուտինին ձեռնտու չէր հայ թեկնածուն. Կոմերսանտ

Կոմերսանտ թերթի լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը, որը լուսաբանում է արտաքին քաղաքականությունը, Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները զարմանալի է որակում, որն իր աննախադեպությամբ գերազանցում է ՀԱՊԿ նախկին գագաթնաժողովների արդյունքները:

Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ էր, գրում է Կոլեսնիկովը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ը զրկվել է իր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից, որին Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել: Կոլեսնիկովը, որն Աստանայից լուսաբանում էր գագաթնաժողովը, գրում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը առանց չափազանցության գագաթնաժողովի գլխավոր և անգամ միակ հարցն էր:

Վլադիմիր Պուտինին սպասում էին ժամը 15-ին: Բոլոր ղեկավարներն արդեն տեղում էին, բոլոր դերերը եթե ոչ խաղացած, ապա կրկնված էին: Տեղեկություն եղավ, որ Վլադիմիր Պուտինը 16:15-ից շուտ չի գա: Դա, իհարկե, անմիջապես սրեց իրավիճակը: Ժամանակն անցնում էր, բայց Պուտինը չկար: Այնպես որ, միտքը՝ այսօր կամ երբեք, այժմ կապված էր Պուտինի հետ: Ընդհանրապես կգա՞:

Կոլեսնիկովը նշում է, որ բանակցություններն անտանելի երկար տևեցին: Կոմերսանտի տեղեկություններով, ամենից երկարը քննարկվել է հենց գլխավոր քարտուղարի հարցը: Բելառուսից գլխավոր քարտուղար նշանակելու գաղափարը բախվեց վերջին շրջանում հաղթելուն սովոր Նիկոլ Փաշինյանի հզոր դիմադրությանը: Հայ գլխավոր քարտուղարը ձեռնտու չէր վերջին շրջանում պարտվելուն չսովորած Վլադիմիր Պուտինին:

Ամենից զարմանալին այն է, որ ոչինչ էլ չմտածեցին ու պայմանավորվեցին վերջնական որոշում կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: ՀԱՊԿ-ում երբեք դեպք չէր եղել, որ մի քանի ժամ մի թեմա քննարկեն ու ոչինչ չորորշեն (բարևներ պարոն Փաշինյանից):

Եվ երբ օրվա իրադարձությունները սպառվեցին, ակնհայտ դարձավ անհավանականը: Ի՞նչ տարբերություն, գրող տանի, ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Ոչ մի: Այդ քարտուղարները փոխվում են երեք տարին մեկ և մինչև հիմա մեծ հաշվով ոչ մի բան կախված չի եղել այն բանից, թե որքան քրտնաջան է աշխատել քարտուղարը: Գլխավորը՝ երբեք էլ կախված չի լինելու: Այստեղ չկա ոչ մի ուրիշ բան, քան հերթական անգամ մի քանի երկրների առաջնորդների հավակնություններմը բախում, որոնք պետք է հասկանային, որ այս աբսուրդ մրցավազքում գլխավոր մրցանակից՝ գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի այլ մրցանակ չկա: Պարտվածներն ընդամենը սփրթնած տեսք էին ունենալու, եթե իհարկե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի դրան:

Понравилась статья? Поделиться с друзьями: