Հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն. Ծնողները ասում են երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ..

 

 

ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց: Ահա այսօր առավոտ շուտ ինչպիսի նամակ եմ ստացել Զովունուն բնակչից, ով հեռախոսով շատ վրդովված տեղեկացրեց, որ տնօրենի կինը, ում պաշտոնը ծնողին հայտնի չէ, 3-րդ դասարանի իր երեխայի ծանր պայուսակն ու ձեռքի աշխատանքը չի թույլատրել հասցնել դասարան: Ծնողն իրավացիորեն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ: Խնդրում եմ գործեք օրենքով ու ձեր ներքին կանոնակարգով էլ ոչ միայն նման սահմանափակում մի դրեք, այլև դպրոցի դռները լայն բացեք համայնքի առաջ: Որքան բաց լինեք նրանց առաջ, այնքան վստահություն կվայելեք: Ահա ծնողի նամակը.
<Արդեն շուրջ մի քանի ամիս է,սեպտեմբերից սկսած,ինչ Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության և ծնողների միջև,տեղի են ունենում տարաձայնություններ ,վիճաբանություններ: Պատճառը այն է,որ տնօրենի կինը,փոխտնօրենը և մի քանի ուսուցիչներ ,կանգնելով մուտքի դիմաց,փակում են ճանապարհը,որպեսզի ծնողները չկարողանան տարրական դասարանի երեխաներին ուղեկցեն մինչև դասարան: Բողոքը ներկայացնում են ծնողներ`Մերի Զուրաբյանը և զինվորական,փոխգնդապետ` Անուշ Զուրաբյանը:>
Սույն նամակը, բնականաբար նաև ուղղված է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետին: Սպասում ենք նրանց արձագանքին:

(Visited 409 times, 425 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: