Երբ Կետի Խիլդը ամուսնանում էր Ջերեմիի հետ,նա որոշել էր երդում տալ նաև նրա նախորդ ամուսնությունից ունեցած որդու՝Լենդոնի համար:Նա խոստանում էր սիրել ու հոգ տանել երեխայի մասին,դա իհարկե շատ գնահատելի արարք էր:
Բայց էլ ավելի զարմանալի էր ,երբ այդ արարողության ժամանակ նա խնդրեց Ջերեմիի նախկին կնոջն ու նրա ամուսնուն ոտքի կանգնել:Նա հրավիրել էր Կեյսիին ու նրա ամուսին Թայլերին իրենց հարսանիքին,որպեսզի համոզված լիներ ,որ իրենք չորսով կարող են երեխայի համար ընտանիք լինել:Չէ որ փոքրիկ Լենդոնի երջանկությունը կախված էր բոլորից:
Այդ էր պատճառը,որ երբ Կեյսին ոտքի կանգնեց,Կետին շնորհակալություն հայտնեց նրանից,որ նա ընդունեց իրեն որպես ընկեր և չմերժեց իր առաջարկը:Նա խոստացավ նրա որդու համար լինել հոգատար և ուշադիր մայր:
Կետին խոստացավ հարգել,լսել և շփվել երեխայի հետ որպես ծնող:Նա իր խոսքերն ավարտեց այպես.«Ես ձեզ կսիրեմ,անկախ նրանից ,թե ինչ կպատահի մեր կյանքում:Մենք միշտ մի ընտանիք ենք»:
Հաճախակի չես տեսնի ,որ նախկին կանայք լինեն պսակադրության անբաժան մասը: Սա վկայում է մեծ հոգու և միասին աշխատելու պատրաստակամության մասին:Կարծում եմ սա պետք է խթան հանդիսանա նաև ուրիշների համար ,ովքեր դաստիարակում են ընդհանուր երեխաներ: