ՀԵՏԱՔՐՔԻՐ՝Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին՝ինչ հարցի շուրջ են խոսել նրանք …

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:
Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: