«Հիասքանչ է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում ՀՀ վարչապետին» Ահա ինչպես…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն instagram-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցին և տեղադրել է մի քանի լուսանկար…
Լուսանկարների տակ մեկնաբանությունը ֆրաու Մերկելը լատինատառ «bari galust»-ով է սկսել՝ հայերենով ողջունելով Փաշինյանին…
Երևում է, 2018թ-ի օգոստոսի վերջին Երևան կատարած այցի ժամանակ, որն ավելի շատ հիշվում է իր «սելֆիառատությամբ», տիկին Մերկելը մի քանի հայերեն արտահայտություն է սովորել, որը կիրառել է Փաշինյանի այցի ժամանակ…
Հ.Գ. Ամեն դեպքում, հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում Հայաստանի վարչապետին իր instagram-ի էջում…»:

Понравилась статья? Поделиться с друзьями: