ՀՀԿ-ն կայացրեց իր որոշումը՝ և ցուցակը գլխավորելու է……

ՀՀԿ խորհրդի նիստից հետո ճեպազրույցում Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրությանը: Նա ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ:

Նա ասել է, որ ՀՀԿ ԳՄ-ն խորհրդի անդամներին է ներկայացրել նախընտրական ցուցակի կազմավորման սկզբունքները: Ցուցակը հրապարակվելու է նոյեմբերի 14-ին: Վիգեն Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ ցուցակը գլխավորելու է ինքը:

«Մենք շատ հետաքրքիր գործընթացի միջով ենք անցնում. դա կարգավիճակի տրանսֆորմացիան է իշխանություն լինելուց հետո», ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ  Հանրապետական կուսակցությունը նոր կարգավիճակով, որպես ընդդիմադիր ուժ, կուսակցության գիտելիքը և փորձը երկրի առաջընթացի երկրի համար օգտագործելու ուղիներն է որոնում։

Նրա խոսքով, ՀՀԿ խորհուրդը քննարկել է շատ կարևոր փաստաթուղթ, որը նախագծի տեսքով ամրագրում է Հանրապետական կուսակցության մոտեցումները երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին, գործող Կառավարության գործունեության արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում է ՀՀԿ-ն՝ քաղաքականության և գաղափարական մոտեցումների տեսակետից:

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ցուցակում չեն լինելու Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Recommended For You

Понравилась статья? Поделиться с друзьями: