Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը առաջադրեց 2 խնդիր միաժամանակ լուծելու համար. 1. նախկին իշխող ուժի վերջնական հեռացումը իշխանությունից, 2. նոր իշխանության ձևավորումը: Առաջին խնդրի լուծմանը կարծես թե հասնում են, մինչդեռ անհասկանալի բացթողում թույլ տրվեց երկրորդի՝ լեգիտիմ ու երկարաժամկետ կայուն իշխանության ձևավորման առումով:
Ի վերջո, իսկապես, կառավարության ծրագրում կարևորվել էր ոչ միայն մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, այլ նաև դրա ընթացակարգային պայմանները, և հատկապես՝ ընտրակարգի փոփոխությունը: Ողջ պրոցեսի անհասկանալի դիզայն կատարվեց ու չգիտեմ՝ անփորձության հետևանք էր դա, թե ինչի…
Ի վերջո, նոր իշխանությունը պետք է գիտակցեր, որ այս խայտառակ ընտրակարգով առնվազն հազարին մոտ /համակիրներին էլ չհաշված/ պարտվածների բանակ է առաջացնելու. պարտվածներ, որոնք վստահաբար գոհ չեն լինելու ընտրական պրոցեսից… Դա տեղի ունեցավ նաև ՀՀԿ-ի հետ…. Ու հիմա ՀՀԿ-ն, նրա հետ էլ այլ ուժեր ամեն ինչ արեցին, որ նոր կառավարությունը ընկնի հենց այդ փոսը:
Իրենք գիտեն, որ փոսն են ընկել, բա նոր իշխանությունն ինչու դա չտեսավ? Նայում եմ շատերի հարցազրույցը ու ապշում. դե մեզ համար մեկ է, թե ինչ ընտրակարգով,որ ընտրական օրենսգրքով կլինի… Իհարկե….»